Տարկետման իրավունքը սահմանափակող ՊՆ օրինագծի (որն այսօր ԱԺ-ն ընդունեց) դեմ բողոքող ուսանողները քիչ առաջ ազատեցին ԱԺ ծառայողական մուտքը եւ նույն կերպ՝ «պատ» կազմած, փակեցին փողոցը:
«Մեր շարքերում քաղաքացիական հագուստով ոստիկաններ կան: Սադրանքների չտրվեք եւ որեւէ շփում չհաստատեք այն մարդկանց հետ, որոնց չեք ճանաչում»,-հայտարարեցին նրանք:
Ապա դասադուլավորները փորձեցին փակել ԱԺ-ից դուրս եկող մեքենայի ճանապարհը, սակայն խորհրդարանի անվտանգության աշխատակիցները թույլ չտվեցին: Նրանց մի մասը զինված՝ հսկում են ԱԺ մուտքը:
Հիշեցնենք՝ ուսանողները դեմ են տարկետման իրավունքի սահմանափակմանը (տարկետում կտրվի միայն ՊՆ «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերին դիմողներին):
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ