Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խաչիկ Ստամբոլցյանը կդիմի զինված պայքարի. «Ժամանակ»

Նոյեմբեր 15,2017 11:06

Խաչիկ Ստամբոլցյանը՝ անդրադառնալով Ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ օրենքի նախագծին, որը ներկայումս վերամշակման փուլում է և դեռ ԱԺ չի ներկայացվել՝ ասաց, թե երբ կա քրեական օրենսգիրք, պետք չէ տարանջատել ընտանեկան բռնությունը, փողոցային բռնությունը, աշխատանքային բռնությունը։ «Բռնությունը տեղով չի պայմանավորված։ Սա պարզապես հատուկ առիթ է, որ ընտանիքը դիտվի որպես բռնության վայր։ Սա ընտանիքի դեմ է։ Թող ոչ մի բան չփոխեն, այլ դեն շպրտեն»:

Խաչիկ Ստամբոլցյանը նշեց, որ իրենք ոչ մի պարագայում թույլ չեն տալու ո՛չ Ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունումը, ո՛չ էլ Քրեական նոր օրենսգրքի ընդունումը։ Պատրաստ են փողոց դուրս գալ, ակցիաներ իրականացնել։ «Մենք Սահմանադրությամբ երաշխավորված պայքարի բոլոր մեթոդներին կդիմենք։ Իսկ ծայրահեղ դեպքում կդիմեմ զինված պայքարի, որպեսզի թույլ չտամ, որ իմ ընտանիք ինչ-որ մեկը մտնի։ Եթե էդ օրենքը անցավ, նշանակում է՝ չկա պետություն, չկա ազգ, չկա ընտանիք, չկա ոչ մի բան»,- եզրափակեց Ստամբոլցյանը։ 

Սոնա Հարությունյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930