Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասում՝ Այանո-Մայսկի շրջանում փոքր օդանավ է կործանվել, կան զոհեր, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
«Խաբարովսկի ավիաուղիներ» ընկերությանը պատկանող օդանավը թռիչք էր իրականացնում Խաբարովսկ-Նելկան ուղղությամբ:
Տեղի իշխանությունների հաղորդմամբ՝ օդանավում եղել է 7 մարդ, ողջ է մնացել միայն 4-ամյա երեխա: ԱԻՆ-ի տեղեկացմամբ՝ օդանավն անհետացել է ռադարների տեսադաշտից և ընկել նախանշված վայրից 2 կմ հեռավորության վրա:
«Աղետի վայրում հայտնաբերվել են 6 զոհերի մարմինները: Ողջ մնացած աղջիկը գտնվում է հիվանդանոցում, նրա վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր»,- գործակալությանն ասել է»,- Նալկան բնակավայրի իշխանությունների ներկայացուցիչը:
https://www.youtube.com/watch?v=RPhBwYM5pEg
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ