Իտալիայի Տարվիզիո քաղաքում մեկնարկած շախմատի աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնությունում կայացավ երկրորդ տուրը:
Տղաների պայքարում 22 շախմատիստ երկու հաղթանակ է տարել: Նրանց թվում են Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը եւ Մանուել Պետրոսյանը, որոնք լրացուցիչ գործակիցներով զբաղեցնում են, համապատասխանաբար, 2-րդ եւ 16-րդ տեղերը: Միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը կրկին ոչ-ոքին է արել եւ իր անվան դիմաց գրանցել է մեկ միավոր:
Աղջիկների առաջնությունում մեր միակ մասնակիցը՝ կանանց միջազգային վարպետ Սիրանուշ Ղուկասյանը, պարտություն է կրել եւ մեկ միավորով 36-րդն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ