Այսօր «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի աղմուկ բարձրացրած նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ԱԺ-ն հաստատեց 86 կողմ, 6 դեմ ձայներով:
Հիշեցնենք, որ այս նախագծով սահմանափակվում է տարկետման իրավունքը եւ ուսանողները արդեն մեկ շաբաթ է` դասադուլ եւ բողոքի ցույցեր են անում նախագծի դեմ:
Մինչ քվեարկությունը «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն ասաց, որ այս պահին շարժմանը միացել են 120 դասախոսներ եւ գիտաշխատողներ եւ հացադուլ է անում 4 ուսանող: Նա ասաց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու եւ կոչ են անում բոլորին դեմ քվեարկել: Դա, ըստ նրա, հնարավորություն կտա կարճ ժամանակում լրամշակել օրենքը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ