Այսօր 7-րդ օրն է, ինչ տարկետման իրավունքը սահմանափակող ՊՆ օրինագծի դեմ բողոքող ուսանողները դասադուլ են անում: Առավոտյան նրանք հավաքվեցին ԵՊՀ բակում, իսկ այժմ երթով շարժվում են դեպի ԱԺ, որտեղ այսօր օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումն է:
Դասադուլավորները վանկարկում են՝ «տարկետում լինելու ա», «հանուն գիտության»: Նրանք պահանջում են կասեցնել խորհրդարանում օրինագծի քննարկումը եւ լայն հանրային քննարկում կազմակերպել:
Նշենք, որ երեկ հացադուլ հայտարարած 5 ուսանողներից այսօր հացադուլը շարունակում են 4-ը, քանի որ մեկն ինքնազգացողության վատացում է ունեցել, եւ նրան տարել է շտապօգնությունը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ