Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Առցանց պատերազմներ. Ադրբեջանի ԱԳՆ-ը, ամերիկահայ գործիչը եւ ահաբեկչության մեղադրանքը (Տեսանյութ). «Ամերիկայի Ձայն»

Նոյեմբեր 15,2017 10:14

Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնյաներն իրենց հայտարարություններում սովորաբար փորձում էին կենտրոնանալ քաղաքական մեղադրանքների վրա՝ անձնական որակումները թողնելով հանրային ոլորտին։Սակայն այժմ կարծես թե այստեղ գրանցվում է խաղի կանոնների փոփոխություն։

Վերջերս Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիեւը Թվիթերի իր պաշտոնական էջում որոշեց անձնական մեղադրանքներ ներկայացնել ամերիկահայ հայտնի գործիչ, Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանին՝ անվանելով նրան ահաբեկիչ եւ մաֆիայի ղեկավար: «Ամերիկայի Ձայն»-ին Համբարյանը հայտնեց, որ զարմացած է ադրբեջանցի պետպաշտոնյայի կողմից իր անձի նկատմամբ նման ուշադրությամբ, այն, սակայն, համարելով տրամաբանական.

«Իլհամ Ալիեւը հրապարակայնորեն հայտարարել է, որ թիվ մեկ թշնամին հայկական լոբբին է, այնպես որ, տրամաբանական է, որ նրա աշխատակիցները հարձակում են գործում հայկական լոբբիի դեմ»:

«Ամերիկայի Ձայնը» պաշտոնապես դիմել էր նաեւ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանություն՝ առաջարկելով ավելի մանրամասն ներկայացնել իրենց դիրքորոշումը հարցի կապակցությամբ: Դիմում, որն անպատասխան մնաց:

Ինքը՝ Արամ Համբարյանը հիշեցնում է, որ իրական հակամարտությունն ընթանում է մարտադաշտում՝ մարդկային կյանքեր խլելով.

«Առցանց հարձակումներն այդչափ լուրջ չեն: Նրանց հետեւանքով որեւէ մեկը ֆիզիկապես չի տուժում, դրանք կյանք չեն խլում»:

Արման Թարջիմանյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930