Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես բալետը տեղափոխվեց մետրոպոլիտեն

Նոյեմբեր 15,2017 15:00

Ֆլեշմոբի միջոցով հասարակությանը բարձր արվեստին հաղորդակից դարձնելը նորություն չէ: Բայց այն, ինչ կատարվեց օրերս Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Բարեկամություն» եւ «Հանրապետության հրապարակ» կայարաններում, իսկապես ցնցել էր ուղեւորներին:

Ազգային օպերային թատրոնի բալետի մենապարուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Սյուզի Փիրումյանը Կարմենի կերպարով «Բարեկամություն» կայարանից ուղեւորվել էր «Հանրապետության հրապարակ», դուրս եկել գնացքից ու սպասասրահում հանդես եկել հանրահայտ Բիզե-Ռոդիոն Շչեդրինի Կարմեն սյուիտից հերոսուհու մենապարով: Առաջին անգամ մեզանում անցկացվող նման ֆլեշմոբն իրականացնողը երիտասարդ լուսանկարիչ Տիգրան Առաքելյանն է, որն «Առավոտին» ասաց, թե իր եւ օպերային թատրոնի մարքեթինգի եւ PR բաժնի ղեկավար Իրինա Գոգինյանի այս գաղափարը ողջունել են մշակույթի նախարարությունն ու մետրոպոլիտենի ղեկավարությունը: «Տեսանյութից ավելի կարեւորում եմ լուսանկարները, որոնք, ինչպես բալետարվեստը, համամարդկային լեզու են:

Աշխատել եմ լուսանկարներիս բալետին հատուկ շարժում հաղորդել, կարծում եմ՝ ստացվել է, որովհետեւ սոցցանցերում աժիոտաժ է առաջացել»,- համոզված է լուսանկարիչը:

Կարդացեք

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

14.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930