Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի մինչեւ 23 տարեկանների հավաքականը նոյեմբերի 21-26-ը Լեհաստանում կմասնակցի այս տարիքային խմբի աշխարհի առաջնությանը:
Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարությամբ նոյեմբերի 23-ին (ավելի վաղ կմեկնարկեն հունահռոմեականները) մրցավայր կմեկնի չորս ազատոճային՝ Գեւորգ Թադեւոսյանը (57 կգ), Ղազար Համբարձումյանը (61 կգ), Խաչատուր Պապիկյանը եւ Հրայր Ալիխանյանը (74 կգ):
Հաբեթնակ Կուրղինյանը նշում է. «Մեծահասակների հավաքականում հանդես գալուց առաջ մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունը եւ միջազգային մրցաշարերը հիանալի մրցահարթակ են երիտասարդ մարզիկների համար: Այս չորս ըմբիշները լավ մարզավիճակում են: Հույս ունեմ՝ հաջող հանդես կգան»,- ասաց Հաբեթնակ Կուրղինյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ