Այսօր հացադուլ հայտարարած հինգ ուսանողներից մեկի՝ Լևոնի ինքնազգացողությունը վատացել է: Նրան դուրս բերեցին Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի լսարանից, որտեղ փակվել են ուսանողները, այժմ օգնություն են ցույց տալիս շտապօգնության մեքենայում:
«Մեր նախնական պայմանավորվածությունը եղել է այնպես, որ եթե տղաներից մեկը իրեն լավ չզգա ու այդ մասին ասի, երկար չենք թողնելու, որ ինքը մնա: Եթե զգա, որ լավ չի զգում, առանց նույնիսկ իր ցանկության ինքը պետք է դուրս գա: Լևոնը իրեն վատ զգաց, մենք էլ տեսանք, որ լավ չի, ռիսկից խուսափելու համար որոշեցինք, որ ավելի լավ է դուրս գա», – «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը:
Նա փոխանցեց, որ մյուսների վիճակը լավ է, իրենք շարունակելու են հացադուլը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում: