«Ազգ-բանակ» պաշտպանական համակարգի իրականություն չդառնալը կարող է վտանգավոր լինել: Հրապարակախոս Վրեժ Առաքելյանի կարծիքով՝ հայեցակարգն ուշացած է 27 տարով։
«Ազգ բանակը, ըստ էության պետք էր 1990 օգոստոսի 24-ին հնչեր և սկսվեր, այս պահից պիտի սկսեր ազգ բանակ կառուցումը»,- ասում է նա։
Պաշտպանության նախարարությունն այս նախաձեռնությամբ հանդես եկավ՝ պաշտպանական, անվտանգային և մի շարք այլ մարտահրավերներին դիմագրավելու նպատակով։ Բայց այդ գաղափարի իրագործման համար նախ պետք է կանխել արտագաղթը։
«Մենք ազգային ինքնության կորստի առաջ ենք կանգնած և ազգ բանակը այդ խնդիրը պիտի լուծի, պիտի կանխվի արտագաղթը»։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում: