ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի էստրադային -սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Երվանդ Երզնկյանն այսօր պատմեց իր անցած ուղու մասին եւ թե ինչպես է ընտրել երաժշտի մասնագիտությունը, ինչ փորձություններ է հաղթահարել, խոսեց իր հաջողությունների և ձեռքբերումների, ինչպես նաև իր ներկայիս գործունեության մասին։
Մեզ հետ զրույցում նա ասաց. «Երիտասարդական հիմնադրամի օգնությամբ ես կազմակերպել եմ այս համերգը, որի ընթացքում կհնչեն համաշխարհային հիթեր և հայկական էստրադայի լավագույն նմուշներ։ Նախատեսված է նաեւ անակնկալ, որի մասին չեմ բարձրաձայնի։ Չնայած այն բանին,որ համերգը երկար է տևելու, համոզված եմ, որ բոլորը հեռանալու են մեծ բավականություն ստացած»։
Վարսիկ ՍԱՀՐԱԴՅԱՆ