Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշմանդամության կարգ տրվում է դիաբետով հիվանդ այն երեխաներին, ովքեր ունեն բարդություններ

Նոյեմբեր 14,2017 21:11

Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ «Տեսակետ» մամուլի ակումբում էին հյուրընկալվել «Երազ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Կարինե Մխիթարյանը և Երևանի պետական բժշկական համալսարանի Էնդոկրինոլոգիայի ամբիոնի դասախոս, բժիշկ-էնդոկրինոլոգ Գայանե Բայբուրդյանը։

Ըստ Կարինե Մխիթարյանի, 2012-13թթ․ «Երազ» հիմնադրամի նախաձեռնությամբ Առողջապահության նախարարությունում խումբ է ստեղծվել, որը մշակել է մանկական շաքարային դիաբետի դեմ պայքարի ծրագիր։ Նրա խոսքով՝ այսօր պետական ծրագրով երեխաները անվճար ստանում են ինսուլին, ինսուլինային անալոգներ, մեկական տուփ թեստերիզ (գլյուկոմետրի շաքարաչափիչի բաղադրիչ մասն է, որով կարողանում են տնային պայմաններում հիվանդությունը վերահսկել)։

«Երազ» հիմնադրամում երեխաների թիվը մոտ 530-նն է, առանձնացրել ենք 6 ամենախոցելի խմբերին, դրանք են մինչև 5 տարեկան շաքարային դիաբետ ունեցող երեխաները, Փարոս համակարգի շահառու երեխաները, սահմանամերձ բնակավայրերի երեխաները, միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխաները, այն ընտանիքները, որտեղ կա 1-ից ավելի դիաբետիկ երեխա և սիրիահայ ներգաղթյալները։

Հիմնադրամը երեխաներին ապահովում է անհրաժեշտ քանակով թեստերիզ, որի գինը դեղատներում տատանվում է 7000-ից -9000 դրամի սահմանում։

«Մեկ ամսվա ընթացքում միջինը օգտագործվում է մոտ 3 տուփ, 1 տուփ տրամադրում Է Առողջապահության նախարարությունը, մնացյալը տրամադրում ենք մենք։ Երեխա ունենք՝ 1 տուփ ենք տրամադրում, կախված երեխայի տարիքից և հիվանդության բարդությունից», – նշեց Կարինե Մխիթարյանը։

Հայաստանում հաշմանդամության կարգ տրվում է դիաբետով հիվանդ այն երեխաներին, որոնք ունեն բարդություններ։ Ըստ բժիշկ-էնդոկրինոլոգ Գայանե Բայբուրդյանի՝ ոչ պաշտոնական տվյալներով դիաբետիկ երեխաների մոտ 70% ունի հաշմանդամության կարգ, մնացյալ երեխաները, թեև չունեն այդ կարգը, բայց մինչև 18 տարեկան լրանալը, նրանք օգտվում են բժշկական անվճար ծառայություններից։

Արփինե ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930