Լրահոս
Օրվա լրահոսը

Դիաբետը՝ տարեցտարի զարգացող համաճարակ

Նոյեմբեր 14,2017 17:58

«Այսօր աշխարհում հաշվարկվում է մոտ 400 մլն. հիվանդ, տարեցտարի այդ թվերը աճում են, եթե 2000 թվականին գրանցված էր 200 մլն. մարդ, ապա այսօր տեսնում ենք, որ թիվը կրկնապատկվել է: Նույն պատկերը նաև Հայաստանում է, եթե 2000 թվականին մենք ունեինք մոտ 40,000 դիաբետով հիվանդ, ապա այսօր մոտավորապես հաշվարկված է 83.000 շաքարային դիաբետով հիվանդ, այս ցուցանիշը ամբողջ աշխարհում է և գնալով դեռ ավելանալու է: 2020 թվականին հիվանդների թիվը աշխարհում հասնելու է մինչև 500 մլնի. և արդյունքում բնակչության 5-7%-կազմելու են դիաբետով հիվանդները:

Շաքարային դիաբետի պատճառներից առաջինը ժառանգականությունն է, եթե վիճակագրական տվյալների վրա հիմնվենք , ապա 50-70%-ը ձեռք են բերել շաքարային դիաբետ, քանի որ իրենց քույրերը, եղբայրները և այլ հարազատներ ունեցել են այդ խնդիրը, այսինքն` ժառանգականությունը դիաբետի գլխավոր պատճառներից է: Երկրորդ կարևոր գործոնը դա գիրացումն է, ըստ վիճակագրության մոտավորապես 60%-ը, ովքեր ունեն գիրացում, ավել քաշ, կյանքի ընթացքում զարգանում է դիաբետ:

Երրորդ գործոնը ճարպային նյութափոխության խանգարումն է, մոտավորապես 30% մարդկանց մոտ, ովքեր ունեն ճարպային նյութափոխության խանգարում, իրենց մոտ նաև ընթացքում զարգանում է շաքարային դիաբետը: Արյան բարձր ճնշումը ևս դիաբետի ախտանիշ է համարվում, ըստ վիճակագրության, մարդկանց 40%-ը, ովքեր ունեն արյան բարձր ճնշու՝մ կյանքի ընթացքում ի հայտ է գալիս նաև դիաբետ»,-այսօր «Մեդիա կենտրոնում» այսպիսի կարծիք հայտնեց պրոֆեսոր, Արմենիա Հանրապետական բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգիայի կենտրոնի ղեկավար Էդուարդ Թորամանյանը:

Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ պրոֆեսոր,ԵՊԲՀ -ի էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիական կլինիկայի ղեկավար, ՀՀ ԱՆ գլխավոր մանկական էնդոկրինոլոգ Ելենա Աղաջանովան խոսեց դիաբետի տարածումը երեխաների շրջանում թեմայով. «Հայաստանում հոկտեմբեր ամսվա տվյալներով մենք ունենք 520 երեխա, որոնք ունեն շաքարային դիաբետ, խոսքս մինչև 18 տարեկան երեխաների մասին է, նաև՝ 15 երեխա Ղարաբաղում: Բոլոր երեխաները Հայաստանում ապահովված են ինսուլինով, ներկա պահին մենք ունենք և ինսուլիններ և ինսուլինային անալոգներ, այսինք՝ հիմա եթե համեմատենք 10 տարի առաջվա վիճակին, չունենք ինսուլինի կարիք : Այսօր երեխաների առօրյայից գրեթե բացակայում է ֆիզիկական ակտիվությունը, փոխարենը առաջ է եկել նստակյաց կյանքը` հեռախոսներ համակարգիչներ, ինչը հենց երեխաների շրջանում առաջացնում է ճարպակալում, որն էլ արդեն դիաբետի ախտանիշ է»:

Շաքարային դիաբետը հաճախ կապվում է ճարպակալման և սխալ սննդակարգի հետ, այս թեմայով կարծիք հայտնեց սննդաբան, գաստրոէնտերեոլոգ Վարդանուշ Պետրոսյանը «Դիաբետի կանխարգելիչ գլխավոր մեթոդը դա առողջ ապրելակերպն է, և սա պետք է պետական մակարդակով լուծելի հարց լինի, որպեսզի բոլորը ունենան հնարավորություն օգտվելու առողջ սննդակարգից: Պետական գործողություններից էր սննդամթերք արտադրողներին պարտադրել մատնանշել սննդամթերքներում արդյոք կա՞ շաքար ավելացված, թե՞ ոչ, ի՞նչ է պարունակում բացի շաքարից, արհեստական շաքարի մասին է խոսքը: Պետության երկրորդ գործողությունը պետք է լինի այն, որ մարդկանց համար առողջ սնունդը լինի ավելի մատչելի: Կան որոշ պետություններ, որտեղ վնասակար սնունդը համեմատաբար ավելի թանկ է, քան օգտակարը, իսկ մեզ մոտ ցավոք հակառակն է: Կա նաև մեկ այլ կարևոր փաստ` վնասակար սննդի վաճառքը դպրոցներում, մանկապարտեզներում, սա նաև ծնողների անուշադրության խնդիրն է»:

Կուրության կանխարգելումը շաքարային դիաբետով պայմանավորված ծրագրի մասին խոսեց Հայկական ակնաբուժության նախագծի ծրագրերի ղեկավար Վարվառա Քալաշյանը. «Նախնական տվյալները ցույց են տալիս, որ շաքարային դիաբետ ունեցողներից 90% -ի մոտ կյանքի ընթացքում առաջանում են նաև տեսողության հետ կապված խնդիրներ: Մենք արդեն ծրագիր ենք իրականացրել Կոտայքում և Սյունիքում և մոտ 300 հոգի ստացել են լազերային բուժում»:

Եթե նկատվում է հաճախամիզություն, գիշերամիզություն, ջրի պահանջ՝ անհրաժեշտ է ստուգել արյան շաքարը, ինչը կօգնի յուրաքանչյուրին հասկանալ, թե արդյոք իրեն սպառնո՞ւմ է շաքարային դիաբետը, թե՞ ոչ:

Անահիտ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930