Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը դուրս է մնացել ազատ համացանց ունեցող երկրների շարքից. Freedom House

Նոյեմբեր 14,2017 18:15

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Համացանցի ազատություն 2017» վարկանիշային աղյուսակը, որում Հայաստանը 32 միավորով դասվել է մասնակի ազատ համացանց ունեցող երկրների ցանկը:

Ուշագրավ է, որ 2016թ. ինդեքսում Հայաստանը 30 միավորով համարվում էր ազատ համացանց ունեցող երկիր:

Զեկույցում նշվում է, 2016թ. Երևանում ՊՊԾ գնդի գրավումից հետո ֆեյսբուքյան օգտատերերը մեկ ժամ հասանելիություն չեն ունեցել սոցցանցին: Բացի այդ, նույն դեպքերին հաջորդած ցույցերի ընթացքում ոստիկանները բռնի ուժ են կիրառել ցույցերն առցանց հեռարձակող լրագրողների նկատմամբ: Նշվում է նաև, որ 2017թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ապատեղեկատվություն է տարածվել հատուկ համակարգվող հաշիվների կողմից:

Տարածաշրջանի երկրներից Վրաստանը 24 միավորով համարվել է ազատ համացանց ունեցող երկիր, Ադրբեջանը (58 միավոր), Ռուսաստանը (66) և Թուրքիան համալարել են ոչ ազատ համացանց ունեցող երկրների շարքը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930