2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գեւորգ Իրիցյանի եւ Թորոս Թորոսյանի գործով հերթական դատական նիստում այսօր ամբաստանյալներից Արայիկ Հակոբյանի և Մարտիրոս Հակոբյանի շահերի պաշտպան, փաստաբան Լուսինե Սահակյանը ներկայացրեց նրանց խափանման միջոց կալանքը փոխելու եւ ազատ արձակելու միջնորդություն՝ պնդելով, որ նրանց կալանքի ժամկետը երկարացված չէ, ուստի նրանց կալանավորված պահելը շարունակելը ապօրինություն է:
Մարտիրոս Հակոբյանը միջնորդության առնչությամբ դիմելով գործով մեղադրող դատախազներին՝ ասաց. «Համոզված եմ, որ դուք վախեցած եք…դուք նաեւ կտրված եք ձեր ազգային արմատներից»:
Մյուս պաշտպանները միացան միջնորդությանը: Դատավոր Արթուր Օհանյանը վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ որոշեց Լուսինե Սահակյանի միջնորդությունը եւս մերժել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ