Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական հավաստագրերի հիման վրա լսողական սարք և հաշմանդամի սայլակ տրամադրելու նպատակով պայմանագրեր են կնքվել

Նոյեմբեր 14,2017 15:52

Պետական հավաստագրերի հիման վրա լսողական սարք և հաշմանդամի սայլակ տրամադրելու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նոյեմբերի 13-ի դրությամբ համապատասխան պայմանագրեր է կնքել 4 կազմակերպությունների հետ:

Լսողական սարք ստանալու նպատակով քաղաքացիները կարող են դիմել «Բարրի» (Հասցե՝ Բաղրամյան 53, Հեռ.՝ 010 26 99 50), «Կինդ-արտ» (Հասցե՝ Էրեբունի հիվանդանոց 6-րդ հարկ, Հեռ.՝ 091 40-42-61) և «Նոր որակ» (Հասցե՝ Խ. Դաշտենցի 2/1, Հեռ.՝ 099 11-60-99) ՍՊԸ-ներ:

Հաշմանդամի սայլակ ստանալու նպատակով քաղաքացիները կարող են դիմել «Բարրի» (Հասցե՝ Բաղրամյան 53, Հեռ.՝ 010 26 99 50), «Նոր որակ» (Հասցե՝ Խ. Դաշտենցի 2/1, Հեռ.՝ 099 11-60-99) ՍՊԸ-ներ և «Կամար» (Ծարավ Աղբյուրի 55ա, հեռ.՝ 091 43 24 82) ՓԲԸ:

Կազմակերպությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:

Հիշեցնենք, որ վերը նշված կազմակերպություններից հաշմանդամի սայլակ կամ լսողական սարք ստանալու համար  անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը (ծնող, որդեգրող, խնամակալ կամ հոգաբարձու (այսուհետ` դիմող) պետք է ունենա պետական հավաստագիր:

Պետական հավաստագիր ստանալու համար առձեռն կամ փոստային կապի միջոցով կամ առցանց (էլեկտրոնային) եղանակով անհրաժեշտ է դիմել նախարարություն կամ սոցիալական աջակցության տարածքային գործակալության մարմին (բաժին) կամ «Հանգրվան» ՊՈԱԿ` ներկայացնելով ՀՀ կառավարու­թյան 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման N 1 հավելվածի 36-րդ և 37-րդ կետերով սահմանված փաստաթղթերը:

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930