Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսվարողի գործունեությունը կասեցվել էր նոյեմբերի 3-ին՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջները խախտելու պատճառով

Նոյեմբեր 14,2017 15:13

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը թույլատրել է անհատ ձեռնարկատեր Սերգեյ Կարապետյանին վերսկսել մսամթերքի կիսապատրաստվածքների արտադրությունը: Տնտեսվարողի գործունեությունը կասեցվել էր նոյեմբերի 3-ին՝ Մաքսային միության 034/2013 և 021/2011 տեխնիկական կանոնակարգերի պահանջները խախտելու պատճառով:

Վանաձորում գործող արտադրամասում հայտնաբերված խախտումները վերացվել են. սննդամթերքի պատրաստման տարածքը նորոգվել է և գտնվում է պատշաճ վիճակում, առանձնացվել է համապատասխան սենյակ աշխատանքային գործիքների և պարագաների լվացման, ախտահանման և պահպանման համար: Աշխատակիցներն անցել են նախնական բուժզննություն և ստացել սննդի շղթայում աշխատելու թույլտվություն: Անհատ ձեռնարկատեր Սերգեյ Կարապետյանը կատարել է նաև արտադրամասի դեռատիզացիայի պայմանագիր կնքելու պահանջը:

 

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930