Անցած շաբաթ օրը`նոյեմբերի 11-ին Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ գյուղում երիտասարդ հայրն իր երեխայի ծննդյան օրվա կապակցությամբ հրավառություն է կատարել, որի ժամանակ ճայթուկը վնասել է աչքը: Տղամարդը դիմել է Իջեւանի բժշկական կենտրոն: Իջեւանի ԲԿ-ից տեղեկացանք, որ ազատամուտցու աչքը զննվելով`պարզվել է, որ նրա ակնագունդը վնասվել է:
ԲԿ-ում տղամարդուն առաջին բժշկական օգնություն է ցուցաբերվել, վիրակապ դրվել: Նույն օրը նա իր ավտոմեքենայով տեղափոխվել է Երեւան, աչքի բուժմամբ մասնագիտացած բժշկական հիմնարկ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ