Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը վստահեցնում է, թե Երեւանից մարզկենտրոն տեղափոխվելու համար օգտվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի ծառայություններից եւ միայն ղեկավարության հետ բարիդրացիական հարաբերությունների մեջ գտնվելու պատճառով։
– Դուք ահռելի հարստություն ունեք։ Քանի՞ տարում եք կուտակել եւ ի՞նչ միջոցներով։
– Ինչպես հայտնի է՝ ես տարիներ շարունակ զբաղեցրել եմ ղեկավար պաշտոններ տարբեր կազմակերպություններում, ինչի արդյունքում էլ գոյացել է իմ ունեցվածքը, որը համակողմանի եւ ամբողջապես ներկայացված է իմ՝ գույքի եւ եկամուտների մասին հայտարարագրում։
– Ինչո՞ւ հայոց բանակում չեք ծառայել։ Ձեր կենսագրության մեջ գրված է, որ 1 տարի աշխատել եք սահմանապահ զորքերում։ Այս 1 տարին ծառայություն չէ։
– Ինչ վերաբերում է զինված ուժերում ծառայելուն, ապա նշեմ, որ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի (25 նոյեմբերի 1991 թ. Ն-0445-1 խմբագրությամբ) 13-րդ հոդվածի համաձայն՝ ժամկետային զինվորական ծառայության ժամկետը սահմանվում էր 24 ամիս, բարձրագույն կրթություն ունեցող անձանց համար՝ 18 ամիս։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես զինվորական ծառայության եմ անցել բարձրագույն կրթություն ստանալուց հետո, ապա ծառայել եմ 18 ամիս:
Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում