Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նաղդալյանը մի քանի օրում 2 մլն-ի Չինաստան է խոսել. «Տղայիս հետ Whatsapp-ով եմ խոսում, 3G-ն չի անջատվել» (Տեսանյութ)

Նոյեմբեր 14,2017 11:56

Այսօր լրագրողները ՀՀԿ պատգամավոր Հերմինե Նաղդալյանին հարցրեցին, թե ո՞ւմ հետ է պետության հաշվին 2 մլն դրամի մեկ ամսում խոսել Չինաստան:

Նաղդալյանը պատասխանեց. «Հեռախոսս փչացած է եղել, տեխնիկական խնդիր է եղել, 3G-ն չի անջատվել, դրանից է եղել»:

Հարցին՝ ասում են, Չինաստան եք խոսել՝ ձեր որդու հետ, սո՞ւտ է դա՝ նա պատասխանեց. «Չէ, Չինաստան իմ որդու հետ ես Whatsapp-ով եմ խոսում, դա վճարովի չի»:

Լրագրողները հարցրեցին՝ Դո՞ւք եք փոխհատուցելու դրա համար ձեր գրպանից՝ նա պատասխանեց, որ իրեն չեն ասել նման բան:

Ուշագրավ է, որ Նաղդալյանն ասաց, որ դա մի ամսվա վճար չի, մի քանի օրվա ընթացքում է 2 մլն-ի հաշիվ կազմել:

Լրագրողները զարմացան՝ մի քանի օրում 2 մլն վճա՞ր, ի՞նչ սակագնից եք օգտվում՝ Հերմինե Նաղդալյանը չպատասխանեց, նա շտապում էր մտնել իր սենյակ:

Մենք խնդրեցինք պարզաբանել, որ մութ չմնա որեւէ հարց, 2 մլն-ը բավականին խոշոր գումար է՝ նա պատասխանեց. «Պարզաբանելու որեւէ բան այդտեղ չկա: Այդտեղ որեւէ սակագնի խնդիր չկա, հեռախոսի խնդիր է եղել, 3G-ն չի անջատվել, 2-3 օրվա ընթացքում գործուղման ընթացքում այդքան գումար է տարել: Այդտեղ որեւէ ոչ խոսելու, ոչ սակագնի խնդիր չի եղել»:

Երբ լրագրողներն ասացին, որ դա ձեր մեղքով է եղել, ձեր սխալն է եղել, չե՞ք պատրաստվում վերադարձնել պետբյուջե այդ գումարը՝ Նաղդալյանը պատասխանեց, որ եթե նման պահանջ լինի…ու շխկացրեց դուռը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Հ. Գ. ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը Aysor.am-ի հետ զրույցում հերքել է տեղեկությունը, թե Հերմինե Նաղդալյանը 2 մլն դրամի պարտք է կուտակել բջջային հեռախոսային խոսակցությունների համար, որը վճարվել է պետբյուջեից։

«2 մլն դրամը՝ չհիմնավորված բամբասանք է: Նման գումար չի եղել: Դեռևս մայիսին Հ.Նաղդալյանի բջջային հեռախոսի համար եղել է խոշոր գումար, որը ԱԺ աշխատակազմի կողմից վիճարկվել է: «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության կատարած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ պարտքը առաջացել է տեխնիկական խնդրի պատճառով, մասնավորապես, ռոումինգ ցանցում միացված է եղել 3G կապը: Ընկերությունը հրաժարվել է իր ներկայացրած հաշվից դեռևս մայիսին: Ուստի՝ ԱԺ աշխատակազմը գումար չի վճարել, հետևաբար՝ չկար և անհրաժեշտություն փոխհատուցման պահանջ ներկայացնելու», – ասաց Ա.Բաբայանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930