Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Աճեմյան. «Անհասկանալի է, թե ինչու են ակցիայի մասնակիցները շոկի մեջ, դա ինձ շատ է զարմացնում». «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 14,2017 11:40

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր, կրթության եւ գիտության մշտական հանձնաժողովի անդամ ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆԻ հետ

Անցած ուրբաթ՝ ժամը 21-ին, հրավիրված նիստում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին նախագծին։ Դա անակնկալի է բերել ուսանողական ակցիայի մասնակիցներին: Իրենց իսկ խոսքով՝ «շոկի մեջ» են, համարում են, որ նիստի արագ գումարումը հիմնավորված չէ: Դուք ներկա եք եղել այդ նիստին, ի՞նչ կասեք այս առնչությամբ։

– Չլինելով պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ՝ ես ներկա եմ եղել այդ նիստին մեկ այլ օրինագծի շուրջ զեկույցով հանդես գալու համար: Կարող եմ տեղեկացնել հետեւյալը. նիստը նշանակված էր երեկոյան ժամը 18-ին, սակայն քվորում չլինելու պատճառով այն հետաձգվեց:

Բայց հանձնաժողովի անդամ պատգամավորները ԱԺ ղեկավարությանը ներկայացրին դիմում արտահերթ նիստ հրավիրելու պահանջով: Եվ ժամը 21-ին նիստը հրավիրվեց: Ի՞նչ է նշանակում՝ նիստի անցկացումը հիմնավորված չէ: Ամեն ինչ տեղի է ունեցել ԱԺ կանոնակարգ օրենքի շրջանակներում, պատգամավորներն իրացրել են օրենքով սահմանված իրենց իրավունքը: Սա է իրողությունը։

Անհասկանալի է, թե ինչու են ակցիայի մասնակիցները շոկի մեջ, դա ինձ շատ է զարմացնում: Յոթ-ութ ամիս շարունակ պաշտպանության նախարարությունը տարբեր ձեւաչափերով քննարկում է այս օրինագիծը, տարբեր հանդիպումներ են եղել: Նաեւ Ազգային ժողովում կազմակերպվեցին լսումներ:

Ցավոք, այդ լսումներին չտեսա այսօրվա ակցիայի մասնակից ուսանողներից եւ ոչ մեկին: Որտե՞ղ էին նրանք ութ ամիս առաջ: Ու հիմա այնպիսի պահի են իրենց բողոքը հայտնում, երբ օրինագիծն այլեւս հասել է երկրորդ ընթերցմամբ ընդունման նախաշեմին: Հիշեցնեմ, որ օրինագիծն արդեն ընդգրկվել է ԱԺ լիագումար նիստի օրակարգ:

Ես միշտ այն համոզման եմ եղել, որ մեր կրթական համակարգն էլ ավելի զարգանալու, բուհական ոլորտում ավելի լուրջ հաջողությունների հասնելու համար կարեւոր դերակատարություն ունեն մեր ուսանողները: Այսինքն՝ ոլորտի զարգացմանն ուղղված պահանջները, առաջարկները պետք է գան նախ եւ առաջ մեր ուսանողներից:

Նաեւ բազմիցս եմ ասել, որ մեր ուսանողները պետք է հանդես գան իրենց իրավունքների պաշտպանությամբ, լինեն պահանջատեր եւ բուհի ղեկավարությունից, դասախոսներից պահանջեն իրենց ուսման որակի բարձրացում: Շատ կուզեմ մեր ուսանողներից նման պահանջներ լսել:

Սակայն այն, ինչ այսօր կատարվում է, փոքր-ինչ այլ երեւույթ է. զարմանում եմ, ինչո՞ւ այս երիտասարդները իրենց հուզող հարցերի շուրջ նախօրոք՝ ամիսներ առաջ չբարձրաձայնեցին:

Ա. Սիմոնյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930