Լրահոս
Օրվա լրահոսը

Նրանից, որ մենք պատերազմ չենք ուզում, պատերազմի վերսկսման վտանգն ամենեւին էլ չի վերանում, այլ ճիշտ հակառակը. «Հրապարակ»

Նոյեմբեր 14,2017 11:23

Ո՞վ կարող է պնդել, որ Հայաստանի տնտեսական զարգացումը, արտագաղթի կասեցումը կամ էլ, ասենք, Սփյուռքի հետ ճիշտ հարաբերությունների կառուցումն այս պետականության համար ավելի պակաս կարեւոր են, քան արցախյան հիմնախնդիրը, մանավանդ, որ ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ վերը նշված խնդիրները չլուծելու դեպքում մենք ոչ միայն չենք կարողանա իրականացնել Ադրբեջանի հետ կապված մեր հետագա ծրագրերը, այլ նաեւ չենք կարողանա պահել հայ զինվորի արյունով գծված Արցախի սահմանները։

Այս տեսակետից մենք միշտ համոզված ենք եղել եւ այսօր էլ համոզված ենք, որ այս պետականությունը չունի եւ չի կարող ամենակարեւոր խնդիր ունենալ։ Այն ունի խնդիրներ, այդ թվում՝ նաեւ արցախյան հիմնախնդիրը, որոնք վերաբերում են համահայկական կյանքի բոլոր ոլորտներին, եւ որոնց լուծման արդյունավետությամբ է պայմանավորված այս պետականության գոյության իմաստն ու նշանակությունը։

Իսկ ինչ վերաբերում է արցախյան գործընթացներում «ցավոտ փոխզիջումների» թեմային, ապա զարմանալ կարելի է, թե այս երկրի իշխանությունները ե՞րբ պետք է հասկանան, որ նրանից, որ մենք պատերազմ չենք ուզում, պատերազմի վերսկսման վտանգն ամենեւին էլ չի վերանում, այլ ճիշտ հակառակը՝ մեր այդպիսի կեցվածքն ավելի է գրգռում Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները՝ նրան դարձնում առավել սանձարձակ եւ լկտի։

Այս առումով համոզված ենք, որ երկրի իշխանավորները «ցավալի փոխզիջումների մասին» խոսելու փոխարեն ավելի լավ եւ օգտակար գործ արած կլինեն, եթե երկիրը ողջ թափով պատրաստեն պատերազմի, քանի որ հայ ժողովուրդը մեկ անգամ չէ, որ ապացուցել է, որ ինքը ո՛չ այսօր եւ ո՛չ էլ երբեւէ չի պատրաստվում Ադրբեջանին անգամ մի թիզ հող զիջել։

Իսկ եթե պարոնայք իշխանավորները չեն կարողանում երկրի ողջ ռեսուրսները համախմբել պատերազմի համար, ուրեմն պարտավոր են հեռանալ եւ թողնել, որ կարողացողները դա անեն։

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930