Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում յուրաքանչյուր չորրորդ օգտատիրոջ համակարգիչ ենթարկվել է համացանցից գրոհի փորձի

Նոյեմբեր 14,2017 11:00

Հայաստանում համակարգիչների օգտատերերի գրեթե քառորդ մասը 2017թ. երրորդ եռամսյակի ընթացքում բախվել է համացանցում գրոհի ենթարկվելու վտանգին։ Այդ ցուցանիշով Հայաստանը չորրորդ տեղն է գրավել աշխարհի երկրների շարքում։ Այս մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության փորձագետների վերլուծության արդյունքները։

Դրանց համաձայն՝ Հայաստանում օգտատերերի 23,74%-ը համացանցում բախվել են վնասաբեր ծրագրերի (Malware) կողմից գրոհի ենթարկվելու փորձերին։

«Հայաստանում համացանցի սրընթաց տարածումը նոր մարտահրավերներ է բերում օգտատերերի համար։ Ներկայացված ցուցանիշը վերաբերում է հակավիրուսային ծրագրով պաշտպանված օգտատերերին։ Եթե հաշվի առնենք, որ մեր երկրում դեռևս պատշաճ տարածված չէ համացանցում անվտանգության կանոններին հետևելու մշակույթը, կարող ենք մեծ հավանականությամբ նշել, որ Համացանցից եկող սպառնալիքներին ամեն օր ենթարկվող օգտատերերի թիվը շատ ավելի մեծ է»,- մեկնաբանում է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։

Համացանցից վնասաբեր ծրագրերով վարակման ռիսկը գնահատելու համար «Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետները յուրաքանչյուր երկրի համար հաշվել են ընկերության հակավիրուսային ծրագրերի այն օգտատերերի տոկոսը, որոնց մոտ այս տարվա հուլիս-սեպտեմբերին համացանցային հակավիրուսը վնասաբեր ծրագրի թափանցման վտանգի ազդանշան է տվել։ Ստացված տվյալներն այն միջավայրի ագրեսիվության ցուցանիշն են, որտեղ աշխատում են համակարգիչները տարբեր երկրներում։

Միջին հաշվով, աշխարհում համացանցի օգտատերերի համակարգիչների 16,61%-ն այս տարվա 3-րդ եռամսյակի ընթացքում առնվազն մեկ անգամ ենթարկվել է Malware դասի համացանցային գրոհի։

 

«Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930