Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մրցաշրջան 2017-ի վերջին հանդիպումն անցկացրեց Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի թիմն «անհյուրընկալ» գտնվեց Կիպրոսի ընտրանու հետ ընկերական խաղում՝ հաղթելով 3:2 հաշվով:
Մեր թիմից հաշիվը 17-րդ րոպեին բացեց Հայկ Իշխանյանը՝ Հայաստանի հավաքականի կազմում խփելով իր առաջին գոլը: Քսան րոպե անց սկսած գեղեցիկ կոմբինացիան գլխի գեղեցիկ հարվածով եզրափակեց Վարազդատ Հարոյանը:
Հանգստից հետո հյուրերին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը, սակայն Հենրիխ Մխիթարյանը 11 մետրանոց հարվածով հաշիվը դարձրեց 3:1:
Այդուհանդերձ խաղավարտից րոպեներ առաջ կիպրոսցիները խփեցին երկրորդ գոլը՝ 3:2:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ