Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Դեխնավիի գործով վկան կրկին դատարան չեկավ

Նոյեմբեր 13,2017 22:15

Քաղաքացիական ակտիվիստ Հակոբ Դեխնավիի գործով վկա Հրանտ Վարդանյանն այսօր կրկին չներկայացավ Արաբկիր, Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Վարդանյանը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ էր այս գործով վերջին վկան:

Հիշեցնենք, որ Հակոբ Դեխնավիին մեղադրանք է առաջադրվել, որ նա, ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 06.12.2015թ. հանրաքվեի օրը Երևան քաղաքի թիվ 4/01 ընտրական տեղամասում գրանցվելով որպես զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ և ներկա գտնվելով հանրաքվեի ընթացքին՝ ժամը 17:00-ի սահմաններում բռնություն գործադրելով՝ խոչընդոտել է հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքը:

Թեեւ դատարանը վկա Հրանտ Վարդանյանին բերման ենթարկելու որոշում էր կայացրել դեռ նախորդ դատական նիստին, բայց ոստիկանները նրան չէին գտել, որ բերման ենթարկեին:

Դատարանն ուժի մեջ թողեց վկային բերման ենթարկելու որոշումը ու դատական նիստը հետաձգեց մինչեւ դեկտեմբերի յոթը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930