Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները գործնականում լիարժեք կերպով վերականգնվել են: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Պուտինը նշել է, որ 2016թ. անկումից հետո երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն ավելացել է գրեթե մեկ երրորդով։ Նրա խոսքով` համագործակցությունը վերականգնվում է, ի թիվս այլ ոլորտների, նաև անվտանգության ուղղությամբ:
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանն էլ ասել է, որ Մոսկվայի ու Անկարայի հարաբերությունները քաղաքական, ռազմական և առևտրային ոլորտներում օրեցօր ավելի են զարգանում։
Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ