Նոյեմբերի 13-ին ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցները Հովք գյուղի վարչական տարածքում հայտնաբերել են Մարալիկի բնակչի, ում մոտ եղել է 1.5 գրամ դեղնականաչավուն զանգված: Այն կենթարկվի փորձաքննության:
Տղամարդուն, հավանաբար, մեղադրանք կառաջադրվի թմրանյութ պահելու եւ օգտագործելու համար: Դեպի Իջեւան ավտոմեքենայով ուղեւորվելիս մարալիկցին մեքենան կանգնեցրել է , բնության գրկում մարիխուանա օգտագործել, որի հոտը գրավել է մոտակայքում գտնվող ոստիկանների ուշադրությունը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ