Լրահոս
Օրվա լրահոսը

Անի Մաջնունյանի դրամապանակն ու պլանշետը դատարան էին բերել

Նոյեմբեր 13,2017 17:59

Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր ավարտեց էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով ապացույցների հետազոտումը:

Հետազոտվող ապացույցների թվում էին սպանվածի եւ սպանությունը կատարելու համար մեղադրվողի տնից առգրավված իրեր, որոնք իրեղեն ապացույցներ չէին ճանաչվել, բայց մեղադրյալի պաշտպանի միջնորդությամբ դրանք բացվեցին՝ հետազոտվելու համար:

Հետազոտվող իրերից էին Մխիթարյանի նոթատետրը, որտեղ բացառապես գործնական գրառումներ էին, նրա գործունեությանը վերաբերող փաստաթղթեր, կնիք, Անի Մաջնունյանի դրամապանակը, պլանշետը:

Սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանն էլ միջնորդեց հետաձգել նիստը, որ պատրաստվեն դատաքննությունը լրացնելու վերաբերյալ միջնորդություններին: Դատական նիստը հետաձգվեց, հաջորդը նշանակվեց դեկտեմբերի չորսին:

Հիշեցնենք, որ Մուշեղ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա ապօրինաբար Անի Մաջնունյանին դիտավորությամբ կյանքից զրկել է, որը զուգորդվել է ավազակությամբ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930