Լրահոս
Օրվա լրահոսը

Վանա լճում հայտնաբերվել է ուրարտական ժամանակաշրջանի հնագույն ամրոց

Նոյեմբեր 13,2017 17:24

Թուրքիայի «Yüzüncü Yıl» համալսարանի ջրային հետազոտությունների ֆակուլտետի դասախոս, պրոֆեսոր Մուսթաֆա Ակքուշը հայտարարել է, որ Վանա լճի հատակին հայտնաբերվել է 3000-ամյա պատմություն ունեցող ամրոց: Ամենայն հավանականությամբ ամրոց պատկանում է Ուրարտու թագավորության ժամանակաշրջանին:

Ըստ թուրքական «Anadolu» լրատվական գործակալության, թուրք պրոֆեսորի խոսքերով ամրոցը ջրի տակ է անցել, քանի որ լճի մակարդակը վերջին 100-ամյակի ընթացքում բարձրացել է շուրջ 150 մետրով:

Ըստ նրա՝ բարեբախտաբար ամրոցի պատերը լավ են պահպանվել և բոլորովին չեն վնասվել: Դրան նպաստել է մասնավորապես այն, որ լճի ջուրը աղի է:

Թուրք պրոֆեսորի կարծիքով լիճը, որն իր մեջ բազմաթիվ առեղծվածներ է թաքցնում, կարող է գրավել դայվինգի սիրահարներին ու հնագետներին:

Հիշեցնենք, որ Ուրարտուն, կամ Վանի թագավորությունը գոյություն է ունեցել մ.թ.ա. 9–6–րդ դարերում։

Աղբյուր`  Ermenihaber.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930