Արդեն 5-րդ օրն է՝ Երևանի ուսանողները դուրս են եկել փողոց՝ ընդվզելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով տարկետման իրավունքի սահմանափակման դեմ։ Բուռն քննարկումների առիթ դարձած օրենքի մասին այսօր խոսեցին քաղաքագետ Արա Պապյանն ու «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, դասախոս Լարիսա Ալավերդյանը։
Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ դասադուլ անող ուսանողներին փողոց է բերել վախը, նրանք ուղղակի վախենում են ծառայել։ Հայաստանում կա շերտ, որի համար երկրի պաշտպանությունն իր գործը չէ։
«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Բուհերի պրոֆեսորադասախոսական կազմը տարիներ շարունակ կարողացել է անարդարության տարբեր գործիքներ կիրառելով՝ իրենց երեխաների համար տեղեր ապահովել մագիստրոսական, ասպիրանտական ծրագրերում՝ հենց այդկերպ օգնելով նրանց խուսափել ծառայությունից», – նշում է Լարիսա Ալավերդյանը։
Արա Պապյանը մտահոգություն ունի, որ այն խնդիրները, որոնք իր առաջ դրել է մեր երկրի իշխանությունը այս օրենքի կիրառման արդյունքում, չի կարողանալու հասնել։ Օրենքով նախատեսված արդարության վերականգնման համար կատարվող քայլերը ստեղծելու են նոր զարտուղի ճանապարհներ՝ ծառայությունից խուսափելու համար։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ