Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե դեկանը հորդորում է չհրահրել դասադուլի, որ գործընթացը չխանգարվի, դա հանգիստ կարելի է ներկայացնել որպես կենտրոնից եկած հրահանգ». ԵՊՀ գիտքարտուղար

Նոյեմբեր 13,2017 16:03

«Ես ԵՊՀ-ի դասախոս եմ, և ճիշտն ասած՝ ինձ ոչ ոք չի ասել՝ ասուլիս չտամ կամ ասուլիսից հետո ասել՝ ինչո՞ւ ես նման բան ասել»,- «Հոդված 3» ակումբում հրավիրված քննարկմանը հավաստիացրեց ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

Անդրադառնալով Զինապարտության օրենքի նախագծի շուրջ ծագած՝ վերջին օրերի զարգացումներին, մասնավորապես դասադուլին՝ պարոն Խաչատրյանը նկատեց. «ԵՊՀ-ն հայտնվեց թիրախում, բայց եկեք օբյեկտիվ լինենք. կա՞ Հայաստանում մեկ այլ բուհ, որտեղ գոնե տարակարծություններ կան: Մինչդեռ համալսարանում մի քանի դեկաններ դեմ են, դասախոսներ կան, որ իրենց կարծիքն ազատ արտահայտում եմ: Չեմ ընդունում, որ դռներ են փակում, ներկա-բացակայի առումով խստություն կա, բայց, ամեն դեպքում, այս պահի դրությամբ ԵՊՀ-ն միակ համալսարանն է, որտեղ գոնե տարակարծություններ կան»:

Անդրադառնալով հարցին՝ որքանո՞վ է կարևոր նման իրադարձությունների ժամանակ դասախոսական կազմի ակտիվությունը՝ ԵՊՀ դասախոս, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, Կրթության, մշակույթի, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Հիմա իրավիճակը չես համեմատի 2008-2009-ի հետ: Ես էլ տարբեր քաղաքական, քաղաքացիական թեմաների վերաբերյալ իմ կարծիքն արտահայտելու խոչընդոտ չեմ ունեցել: Բուհի ներսում նման թեմաներով խոսելը բուհի կանոնակարգով է պայմանավորված նաև: Բայց դասախոսի կեցվածքը բավարար է, որ մթնոլորտ փոխվի թե՛ լսարանում, թե՛ դասախոսի ու կուրսի շուրջ: Այլ հարց է՝ արդյոք դասախոսները ակադեմիական ազատություն ունենալու պահանջ դնո՞ւմ են: Քչերի կողմից եմ նման հարցադրում տեսել»:

ԵՊՀ դասախոս, բարձրագույն կրթության փորձագետ Սամվել Կարաբեկյանն էլ վստահեցրեց՝ իրեն էլ ոչ ոք չի դիմել ու ասել՝այս կարծիքը մի արտահայտիր: Սակայն միևնույն ժամանակ հավելեց. «Բայց դա ինձ, ձեզ, պարոն Հարությունյանին, քանի որ ոչ միայն դասախոս ենք, այլև ունենք հանրայնորեն արտահայտած որոշակի դիրքորոշում: Հետևությունն այն է, որ մենք քիչ թե շատ ազատ ենք մեր կարծիքում՝ շնորհիվ մեր տեսանելիության, մեր քաղաքացիական դիրքորոշման տեսանելիության»:

Անդրադառնալով բուհերի քաղաքականացված և կուսակցականացված լինելու տարբերությանը՝ «Բաց հասարակության հիմնադրամներ. Հայաստան» -ի տնօրեն Լարիսա Մինասյանը նկատեց. «Բացարձակ համաձայն չեմ, որ մեր բուհերը քաղաքականացված չեն: Բուհերը պետք է լինեն քաղաքականացված, քանի որ այնտեղ հանրային քաղաքականություն պիտի քննարկվի՝ քաղաքականության, կրթության, տնտեսության, իրավունքի, արդարության քաղաքականություն: Կուսակցականացված չպետք է լինեն: Բայց դրանք կուսակցականացված են, քանի որ գտնվում են իշխանական վերահսկողության ներքո, որն էլ պատկանում է մեկ կուսակցությանը»: Լարիսա Մինասյանը փաստեց, որ այս վերահսկողության ներքո մեծապես վտանգվում է ակադեմիական ազատությունը:

ԵՊՀ գիտական քարտուղար Մենուա Սողոմոնյանը չհամաձայնեց, որ ակադեմիական ազատությունները զրոյի են հավասարեցված. «Նոր օրենքի նախագծով տեսնում եք, որ պետական սեկտորի ներգրավվածությունը 50-ից դառնում է 30: 20-ը դառնում են բուհի գործատուները»:

Անդրադառնալով վերջին զարգացումներին և վերևից իջեցվող հրահանգների մասին մտահոգություններին՝ ԵՊՀ գիտքարտուղարը նշեց՝ մեկ կամ երկու ֆեյսբուքյան գրառումից կարելի է ընդամենը ենթադրություն դիտարկել. «Եթե դեկանը, կամ մեկ այլ պաշտոնյա հորդորում է մոտավորապես այս սխեմայով՝ այնպես անել, որ չհրահրենք, չուղղորդենք դասադուլի, որ գործընթացը չխանգարվի, դա հանգիստ կարելի է ներկայացնել որպես կենտրոնից եկած հրահանգ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930