Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում տարեկան 60-ից մինչեւ 80 երեխա շաքարային դիաբետով է հիվանդանում

Նոյեմբեր 13,2017 15:54

«Ունենք մինչեւ 18 տարեկան մոտ 530 հիվանդ եւ յուրաքանչյուր տարի մոտավորապես հիվանդանում են 60-ից մինչեւ 80 երեխա։ Վերջին տարիներին այդպիսի միտում կա, որ ավելի շատ հիվանդանում են փոքր տարիքի երեխաները՝ 5 տարեկանից ցածրերը»,-այսօր «Հայացք» մամուլի ակումբում այսպիսի տվյալներ ներկայացրեց Երեւանի պետական բժշկական համալսարանի էնդոկրինոլոգիայի ամբիոնի դասախոս, բժիշկ-էնդոկրինոլոգ Գայանե Բայբուրդյանը։ Ըստ նրա, Հայաստանն էլ շաքարային դիաբետով հիվանդ մարդկանց բարձր ցուցանիշ ունի:

Ըստ Գայանե Բայբուրդյանի, աշխարհում շաքարային դիաբետով հիվանդների թիվը մոտ 500 միլիոնի է հասնում, որոնց գերակշիռ մասը հիվանդանում է երկրորդ տիպի դիաբետով: Առաջին եւ երկրորդ տիպի դիաբետի բուժումն, ըստ բժշկի, տարբեր է. Առաջին տիպի հիվանդները ստանում են միայն ինսուլինաթերապիա:

Գայանե Բայբուրդյանի խոսքով, Հայաստանը մոտ 2 տարի առաջ համալրվել է նորագույն ինսուլինային անալոգներով, որոնցից օգտվում են երեխաներից մինչև 23 տարեկան երիտասարդները։

Բժիշկը նաեւ ասաց, որ կլինեն երկարատեւ ազդեցությամբ անալոգներ։ Հարցին, թե ե՞րբ, բժիշկ-էնդոկրինոլոգը պատասխանեց․«Ես տվյալներ ունեմ, որ արդեն ծրագիր կա եւ մյուս տարվա սկզբին մենք կունենանք այդ դեղորայքը»:

Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի ավագ դասախոս Սոնա Հարությունյանի խոսքով, ընտանիքում չպետք է շեշտադրվի հիվանդության գործոնը. «Երեխայի մոտ մեխանիզմ է ձեւավորվում, որ եթե ես հիվանդ եմ, դա տալիս է ինձ շատ առավելություններ, ինձ ավելի շատ են սիրում, ավելի հոգատար են, ինչ ուզում եմ` անում են։ Այսինքն` պետք է հաշվի առնել, որ դա կա, բայց պետք է շեշտը դնել երեխայի կենսագործունեության այլ ոլորտների վրա, որի արդյունքում կարող են նպաստել տվյալ խնդիրը հաղթահարելու գործընթացին։ Սակայն, միեւնույն ժամանակ գերագնահատել պետք չէ, այն կարող է բացասական հետեւանք ունենալ, միշտ պետք է պահել բալանսը»։

Գայանե Բայբուրդյանը նաեւ նշեց, որ շաքարային դիաբետի տարածվածությունը ամենաշատը հանդիպում է Սկանդինավյան երկրներում։ Պատճառները կարող են լինել գենետիկ նախատրամադրվածությունները, էթնիկ առանձնահատկությունները։

Արփինե ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930