Թե ԵՄ-ի, թե ԵՏՄ-ի հետ ՀՀ առևտրատնտեսական հարաբերությունները գրեթե հավասար են. այսօր հայտարարեց Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։
«Մեզ համար մինչ այժմ շահեկան է եղել լինել ԵՏՄ-ի մեջ, որտեղ բավական մեծ թվով հայրենակիցներ ունենք ու հսկայածավալ տրանսֆերներ ենք ստանում։ Ասել, որ ԵՄ-ի հետ համագործակցությունը դրական տեղաշարժեր կառաջացնի տնտեսության մեջ, ճիշտ չեմ համարում։ Ներդրումների մասով նույնպես դատողություններ դժվարանում եմ անել»,- ասում է Վազգեն Սաֆարյանը։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ