Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դասադուլի մասնակցող Պոլիտեխնիկի ուսանողին դեկանատից զանգեցին եւ զգուշացրեցին՝ կրթական թոշակից կզրկվես

Նոյեմբեր 13,2017 14:20

«Ազատ, անկախ ու-սա-նո’ղ»,- այս վանկարկումներով տարկետման իրավունքի սահմանափակման դեմ բողոքող ուսանողների դասադուլն ու բողոքի ցույցը շարունակվում է:

Ուսանողները եղան նաեւ Կոնսերվատորիայում: Միացեք, միացեք վանկարկելով՝ նրանք կոչ էին անում Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմին ու ուսանողներին միանալ իրենց ակցիային: Տեսնելով, որ չեն արձագանքում՝ դասադուլավորները փորձեցին անգամ մուտքի մոտ երգել կամ երգեցիկ տոնով ասել՝ «Միի-աաա-ցեեք», որ գրավեին նրանց ուշադրությունը:

Հետո ուսանողները հավաքվեցին կոնսերվատորիայի դիմացի այգում, բաժանվեցին խմբերի եւ որոշեցին, թե որ բուհում ինչ աշխատանքներ է պետք կատարել, որ ավելի շատ մարդկանց ներգրավեն:

Որոշվեց տեսահոլովակներ պատրաստել, առցանց իրազեկման ցույցեր կազմակերպել, անգամ, իրավաբանների ներգրավել, որոնք իրենց կբացատրեն, թե ցույցերի ժամանակ ինչ է պետք է անել ու ինչ չանել, որ եթե ոստիկանները խոչընդոտեն՝ իմանան իրենց անելիքները:

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը հուսադրեց ուսանողներին, որ անպայման հաջողություն կունենան, եթե աշխատեն եւ իրենց գաղափարական պայքարից հետ չկանգնեն: Նա ասաց, որ չպետք է կարճաժամկետ հաջողությունների վրա հույսը դնել եւ բավարարվել. «Հավատում եք, չէ՞, ժողովուրդ, որ մենք շատ մեծ փոփոխություն արել ենք արդեն»: Ըստ Դավիթ Պետրոսյանի, այն, որ իրենց դեմ ոչ ոք չի կարողանում հակափաստարկներ բերել, բուհերից իջնել եւ բանավիճել, ցույց է տալիս, որ իրենք ճիշտ են:

Ուշագրավ է, որ բողոքի ակցիայի ժամանակ Ճարտարապետաշինարարական համալսարանի՝ Պոլիտեխնիկի ռադիոֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողներից մեկին՝ Ավետիսյան Արմանին զանգահարեց դեկանը, այնուհետեւ դեկանատից եւ զգուշացումներ արեցին, թե շատ բացակայությունների դեպքում կրթական թոշակից կզրկվես: Ուսանողի խոսքով՝ «Դեկանն ասաց, որ ես էլ եմ դեմ նրան, որ տարկետումն ուզում են հանեն»: Ուսանողն ասել է, որ եթե ես դասադուլի եմ մասնակցում, ի՞նչ է նշանակում զրկել ինձ թոշակից, իրավունքներ եմ պաշտպանում դասադուլով: Դեկանն ասել է, որ «ես կողմ եմ, որ դուք մասնակցեք դասադուլին», բայց մյուս կողմից էլ զգուշացրել է թոշակից զրկվելու վտանգի մասին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930