Human Rights Watch-ի Լոս Անջելեսի կոմիտեն նոյեմբերի 14-ին կհանձնի իր առաջին Խոստում մրցանակը՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի երաժշտության համար: Այս մասին հաղորդվում է իրավապաշտպան կազմակերպության կայքում:
Մրցանակը կտրվի լեգենդար երգիչ և հեղինակ Քրիս Քորնելին Արդարության ձայներ ամենամյա ընթրիքի ժամանակ: Մրցանակը կներկայացնի աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը:
«Մենք հպարտ ենք այս մրցանակը կոչելու «Խոստումի» անվան և առաջին մրցանակը շնորհելու Քրիս Քորնելի ոգեշնչող երգին»,- ասել է Human Rights Watch-ի Լոս Անջելեսի կոմիտեի տնօրեն Ջասթին Քոննոլին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ