Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս պաշտպանական համակարգում երկար տարիներ աշխատած Բաբայանը չի կարողացել տարբերել զենիթահրթիռային համակարգը անպիտան «տրուբայից». հեգնեց դատախազը

Նոյեմբեր 13,2017 14:08

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մեղադրող դատախազն այսօր 7 տարի ազատազրկում պահանջեց Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի համար: Նա մեղադրվում է փողերի լվացման եւ ապօրինի զենք-զինամթերքի շրջանառության հոդվածներով:

Իր ճառում մեղադրող դատախազը հայտարարեց`դատավարության ժամանակ պաշտպանական կողմը փորձեց ստվեր նետել մեղադրանքի վրա՝ կասկածի տակ դնելով դրա հավաստիությունը, գործով ձեռք բերված ապացույցները։ Դատախազը նկատեց`ողջ դատաքննության ընթացքում պաշտպանական կողմը գործով ապացույց հանդիսացող «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրը փորձել է ներկայացնել իբրեւ «անպետք տրուբա»: Միաժամանակ, դատախազը նկատեց, որ պաշտպանական կողմը`համաձայն չլինելով փորձագետի եզրակացության հետ, որը հաստատել է այդ իրի` զենիթահրթիռային համալիր լինելը, չի բողոքարկել փորձաքննության արդյունքները։

«Առնվազն կասկածելի է՝ ինչպե՞ս պաշտպանական համակարգում երկար տարիներ աշխատած Բաբայանը չի կարող տարբերել զենիթահրթիռային համակարգը անպիտան տրուբայից»,-հեգնեց դատախազը։

Մանրամասները`տեսանյութում

Մեղադրող դատախազը հայտարարեց, որ ապօրինի զինամթերքի`«Իգլայի» շրջանառության նախաձեռնությունը, ըստ գործով ձեռք բերված ապացույցների, գալիս են Սամվել Բաբայանից. նա է գումար տրամադրել, ապա միջոցներ ձեռնարկել`հետքերը վերացնելու համար:

Դատախազն ասում է` ամբաստանյալների՝ իրենց մեղավոր չճանաչելու փաստարկներն անհիմն են։

Սամվել Բաբայանին, Անդրանիկ եւ Կարեն Քոչարյաններին առաջադրված փողերի լվացման մեղադրանքի մասով էլ մեղադրողը հայտարարեց` այն հիմնավորված է, իբրեւ ապացույց հանդիսացած, Սամվել Բաբայանի կողմից ձեռք բերված եվրոներով, որոնք ներկոտված են եղել հատուկ նյութով։

Դատավարության ընթացքում Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ այդ գումարն իրեն պարտք են եղել, որը վերադարձրել են:

Մեղադրական ճառի ընթացքում Սամվել Բաբայանը հեգնանքով ժպտում էր:

Մանրամասները`  տեսանյութում

Նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք չեն ընդունում մեղադրանքը: Բայց`մանրամասների մեջ չմտավ: Իրենց հակափաստարկները կներկայացնեն հաջորդ դատական նիստում:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930