Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՊՆ-ն այս օրենքով ասում է՝ ես չեմ վստահում ՀՀ ԿԳ նախարարության և համալսարանների քաղաքականությանը». Սերոբ Խաչատրյան

Նոյեմբեր 13,2017 13:32

ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը մտահոգություն ունի, որ Զինապարտության մասին օրենքով կրթությունը ստորադասվում, երկրորդացվում է: «Հոդված 3» ակումբում անդրադառնալով Զինապարտության մասին օրենքին` նա նշեց. «Նախկինում կրթության ոլորտին տրվում էր որոշակի վստահության քվոտա: Ասում էին՝ հարգելի ԳԹԿ, ես քեզ հնարավորություն եմ տալիս տարեկան 7 հոգու ընդունել տարկետման իրավունքով բուհ, հետո բուհեր, կարող եք պահել տարկետման իրավունքը մագիստրատուրայում, հետո 100-140-ին տարկետման իրավունքով կպահեք ասպիրանտուրայում: Հիմա ՊՆ-ն այս օրենքով ասում է, որ ես չեմ վստահում ՀՀ ԿԳ նախարարության և համալսարանների քաղաքականությանը»:

Պարոն Խաչատրյանի բնութագրմամբ՝ հիմա ՊՆ-ն ասում է՝ կամ գնում եք ուղիղ բանակ, կամ գալիս ՊՆ, կնքում պայմանագիր, շաբաթ օրերն էլ սովորում ռազմական բուհում: Ըստ փորձագետի՝ սա ևս խնդիր է, ուսանողները աշխատանքային օրերին սովորեն, աշխատեն, շաբաթ օրերն էլ գնան ռազմական բուհ:

Սերոբ Խաչատրյանը կրթության ստորադասման ևս մեկ փաստ է օրինակ բերում՝ Փոքր Մհեր կրթահամալիրի՝ ԿԳՆ-ի վերահսկողությունից հանելը: Նա ամփոփեց. «Տեղի է ունենում կրթության երկրորդացման, ստորադասման գործընթաց»: Ըստ նրա՝ նոր օրենքով մարդիկ կստանան տաղանդավորի պիտակն ու իրենց խնդիրը կլուծեն:

ԵՊՀ գիտական քարտուղար Մենուա Սողոմոնյանի կարծիքով՝ նոր օրինագիծը էական, լուրջ վնաս գիտությանը չի հասցնի: Ըստ նրա՝ ավելի լուրջ խնդիր է գիտության ֆինանսավորման կրճատման հարցը. «Բանակ զորակոչվելու են առաջին կուրսից, իսկ այդ փուլում հետազոտական լուրջ գործընթաց չի ծավալվում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930