Լրահոս
Օրվա լրահոսը

«Լա՜վ եղեք՝ ցավներդ տանե՜մ, մեռնեմ Ձեզ…ախպերներիս, մեր սար ու ձորին լի՜քը բարեւներ». «Միայնակ գայլ» (Տեսանյութ)

Նոյեմբեր 13,2017 13:21

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ 2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի եւ Էդվարդ Գրիգորյանի գործով հերթական դատական նիստի ընդմիջմանը ամբաստանյալներից Արայիկ Խանդոյանը բարձրախոսով դիմեց դահլիճի ապակե պատնեշից այս կողմ գտնվող քաղաքացիներին՝ ասելով. «Վլադիմիր Պուտինին ասեք՝ փոխե՜ք սրանց, մեր հագով չեն…»:

Ապա Խանդոյանը շարունակեց. «Ո՞նց եք՝ իմ հայ ժողովուրդ…լա՜վ եղեք՝ ցավներդ տանե՜մ, մեռնեմ Ձեզ…մենք լավ ենք, դուք լավ եղեք…Ախպերներիս, մեր սար ու ձորին լի՜քը բարեւներ…»: Միջամտեց ուղեկցող ոստիկանը՝ Խանդոյանին հորդորելով չխոսել: Ազատամարտիկը ոստիկանին ասաց. «Մեռնեմ սրտիդ, ի՞նչ եմ անում, որ…հո չեմ հայհոյում կամ գոռում, ժողովրդիս հետ եմ խոսում»:

Ապա նիստը վերսկսվելուն պես հետաձգվեց մինչեւ չորեքշաբթի, քանի որ բացակա պաշտպաններն այդպես էլ չներկայացան աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով:

Նրանք ավելի վաղ հորդորել էին դատավորին վերանայել երկուշաբթի օրերին նիստ նշանակելու որոշումը, քանի որ նախապես այլ նշանակված գործերով իրենք նիստեր ունեն այլ դատարաններում:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930