Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակում չծառայած, տարկետումից օգտվող Պոլիտեխնիկի ուսխորհրդի ՀՀԿ-ական նախագահը՝ դասադուլավորների դեմ

Նոյեմբեր 13,2017 12:59

Այսօր տարկետման իրավունքի սահմանափակման դեմ բողոքող ուսանողները շրջեցին ԵՊՀ տարբեր ֆակուլտետների, տարբեր բուհերի մոտով եւ փորձում էին իրազեկման ցույց անել, թռուցիկներ բաժանել:

Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի մուտքը դասադուլ անող ուսանողների առջեւ փորձում էին փակել բուհի անվտանգության աշխատողները: Ուսանողներից մի քանիսին հաջողվեց ներս մտնել, սակայն մուտքի մոտ նրանց դիմավորեցին բուհի որոշ ուսանողներ եւ սկսեց «տղայական» խոսակցություն: Նրանք ուզում էին խոչընդոտել ցուցարարերի մուտքը՝ իրենց բուհի տարածք՝ ասելով, որ իրենք լիազորված են ուսանողների անունից, դասապրոցեսը խաթարվում է, մի եկեք:

Այդ բուհի առաջին կուրսի ուսանողներից մեկին հաջողվեց ներս մտնել եւ դասադուլավորների անունից հայտարարություն անել:

Ուսանողները ցույցը շարունակում են:

Ագրարային համալսարանի պրոռեկտորը մուտքի մոտ սպասում էր դասադուլավորներին: Նա հսկում էր մուտքը, որպեսզի ցուցարարները ներս չմտնեն:

Ճարտարապետաշինարարական համալսարանի՝ Պոլիտեխնիկ ինստիտուտի մուտքի մոտ նույնպես նախապես կանգնել էին անվտանգության աշխատողներ, ոստիկաններ, ուսխորհրդի անդամներ՝ ցուցարարներին ընդդիմանալու, նրանք պատ էին կազմել: Բուհի անվտանգության ծառայության պետն ասաց. «Իրազեկեք, կանգնեք իրազեկեք, բայց մի՛ խանգարեք մեր դասերը»:

Բուհի ուսխորհրդի նախագահ, ՀՀԿ կուսակցության անդամ Հովսեփ Հովեյանն ասաց, որ ցուցարարների այս մոտեցումը չի կիսում, ինքը պաշտպանության նախարարի հետ հանդիպում-քննարկմանը մասնակցել է, իրենց հուզող հարցերը տվել է եւ այդ ձեւաչափն է իրենց համար ընդունելի: Ուշագրավ է, որ ուսխորհրդի այս նախագահն ինքն օգտվում է բուհական տարկետման գործող կարգից եւ առանց բանակում ծառայելու՝ շարունակական կրթություն է ստանում:

Ուսխորհրդի նախագահի խոսքով՝ «Ես դեռ սովորում եմ»: Նա ասպիրանտուրայի ուսանող էր: Երբ լրագրողները հիշեցրին նրան Շարմազանովի խոսքերը, որ ասպիրանտուրայում սովորել՝ չի նշանակում, որ պետք է գիտնական լինեն՝ Հովեյանը պատասխանեց, որ «թեկնածուականը պաշտպանելուց հետո կհասկանամ գիտությունը ի՞մն է, թե՞ ես պետք է գիտաշխատող լինեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930