Հանգստյան օրերին ՀՀ-Իրան սահմանի «Ագարակ» անցակետում Մեղրիի սահմանապահ ջոկատի զինծառայողներն ստուգման ընթացքում Իրանի Իսլամական հանրապետության մի քաղաքացու պատկանող մեքենայում հայտնաբերել են օպտիկական նշանոց (ПГО – 7), որն օգտագործվում է ձեռքի հակատանկային նռնակաձիգից (РПГ – 7) կրակ արձակելու համար:
Օրինախախտը հայտնել է, որ նշանոցը ձեռք է բերել երևանյան շուկաներից մեկից՝ ընկերոջ խնդրանքով։
Ռուս սահմանապահները, գործող օրենսդրության համաձայն, Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների աշխատակիցներին են հանձնել ձերբակալված իրանի քաղաքացուն եւ հայտնաբերված սարքերը:
Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության մամուլի բաժին