Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ ծայրահեղ քայլերի մի դրդեք». «Սասնա ծռերի» պաշտպանը՝ դատավորին (Տեսանյութ)

Նոյեմբեր 13,2017 12:25

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ 2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի եւ Էդվարդ Գրիգորյանի գործով հերթական դատական նիստն է: Մեկնարկին դատավոր Մեսրոպ Մակյանն արձանագրեց, որ պաշտպաններից ոմանք ներկա չեն, սակայն դա նիստը շարունակելու խոչընդոտ չէ:

Ամբաստանյալների պաշտպաններից Հայկ Ալումյանը ներկայացրեց «Սասնա ծռերի» գործով երեք անջատ մասերն իրար միացնելու, ասել է թե՝ գործի մեկ քննություն իրականացնելու միջնորդություն: Փաստաբանը նշեց, որ գործերը միացնելը բխում է արդար դատաքննությունից. բացի այդ, խնդիրներ կառաջանան, եթե, օրինակ, նույն վկան տա երեք տարբեր ցուցմունքներ:

Ապա Հայկ Ալումյանը հրաժարվեց միջնորդությունից՝ ասելով՝  չգիտեր, որ ամբաստանյալների մի մասը համաձայն չէ իրենց պաշտպանների բացակայության պայմաններում նիստը շարունակել:

«Մի ստիպեք ինձ դուրս գալ նիստերի դահլիճից: Խնդրում եմ՝ մեզ ծայրահեղ քայլերի մի դրդեք»,-դատավորին ասաց Ալումյանը:

Մակյանն էլ պնդեց, որ դա խոչընդոտ չէ այս պահին, բացի այդ, նիստի մեկնարկին բացակա կողմերի անունները հայտարարվել են:

Ապա նիստն ընդմիջվեց՝ բացակա պաշտպաններին սպասելու նպատակով:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930