Բարեկամավանի վարչական ղեկավար Ջոնիկ Միքայելյանին հարցրինք, թե նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի գնդակոծություններից գյուղն ի՞նչ վնասներ է կրել: Նա հայտնեց, որ ադրբեջանական գնդակները ծակել-անցել են դպրոցի 2 պատուհանի ապակիները, իսկ գյուղացիներն իրենց տների վնասների մասին իրեն տեղեկություններ չեն հայտնել:
Նշենք, որ Բարեկամավանի դպրոցի պատուհանները նախկինում ձեւափոխվել էին, փոքրացվել, որպեսզի ադրբեջանական գնդակոծության համար դասասենյակներն անմատչելի լինեին:
Ջ. Միքայելյանին հարցրինք, թե ո՞վ էր նոյեմբերի 12-ի ադրբեջանական գնդակոծություններից հրաշքով փրկված համագյուղացին: Միքայելյանն ասաց, որ նա չի ցանկանում, որ իր անունը հրապարակվի, գնդակը մի քանի սանտիմետր հեռավորությամբ է անցել երիտասարդ բարեկամավանցուց, նա իսկապես հրաշքով է փրկվել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ