Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսայի Հայ Դատի յանձնախումբը կ՛ողջունէ ֆրանսացի լրագրողներուն դէմ ազրպէյճանի յարուցած դատական հայցի անընդունելի նկատուիլը. «Եռագույն»

Նոյեմբեր 13,2017 11:23

«Եռագույն». Ֆրանսայի Հայ դատի յանձնախումբը հաղորդագրութիւն մը հրապարակելով ողջունեց, որ Նանթերի դատարանը անընդունելի նկատած է ֆրանսացի լրագրողներ Էլիզ Լուսեթի եւ Լորան Ռիշարի, ինչպէս նաեւ «Ֆրանս Թելեվիզիոն»-ի դէմ յարուցուած դատական հայցը:

«Ֆրանսական արդարադատութիւնը կը հաստատէ, որ բռնատիրական պետութիւն մը չի կրնար ֆրանսական հողի վրայ անուանարկութեամբ զբաղիլ», նշուած է հաղորդագրութեան մէջ:

Ֆրանսայի Հայ դատի յանձնախումբի նախագահ Յարութ Մարտիրոսեան յայտարարած է. «Ազրպէյճանը բռնատիրութիւն մըն է, եւ ատիկա ո՛չ միայն կրնանք ըսել, այլ նաեւ յայտարարել, հաստատել ու ըսել առանց ենթարկուելու պարոն Ալիեւի բռնաճնշումին»:

«Անոնք, որոնք, ինչպէս Նիսի արդարադատութեան կաճառին մէջ կամ կարգ մը տնտեսաքաղաքական շրջանակներու մէջ կը շարունակեն զօրակցիլ այս բռնատիրութեան, այժմ իրենց հաւաստիութիւնն ու խիղճերը գրաւի կը դնեն», եզրակացուցած է ան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930