Իրանի արևմուտքում 7.3 բալ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ, զոհեր կան նաև Իրաքում: Ավելի քան 1700 մարդ վիրավորվել է, զոհերի թիվը կարող է աճել, հաղորդում է BBC-ն:
Երկրաշարժը խուճապ է առաջացրել բնակչության շրջանում, բնակիչները դուրս են եկել տներից: Մեծ թվով տուժածներ կան Իրանի Սարոփ-է-Զահաբ քաղաքում՝ Իրաքի սահմանից 15 կմ հեռավորության վրա:
Որոշ գյուղերում անջատվել է էլեկտրականությունը, խափանվել է հեռահաղորդակցման համակարգը:
Աղետի վայրում որոնողա-փրկարարական աշխատանքներ են տարվում, այդ աշխատանքներին խոչընդոտում են սողանքները:
Հիշեցնենք, երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում՝ 3 բալ ուժգնությամբ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ