Վերին շնչուղիների հիվանդությունների ժամանակ բնաբույժները խորհուրդ են տալիս 1 ճաշի գդալ մանրացված բարձր կղմուխի (ՊպՉÿրՌս ՉՌրՏՍՌռ) կոճղարմատին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, տաքացնել ջրաբաղնիքի վրա 30 րոպե, սառեցնել սենյակային ջերմաստիճանում 10 րոպե, քամել: Ծավալը տաք ջրով հասցնել սկզբնականին: Ընդունել տաք վիճակում 0,5 բաժակից՝ օրը 2-3 անգամ՝ ուտելուց 1 ժամ առաջ:
Կապույտ հազի ժամանակ 1 ճաշի գդալ մանրացված կղմուխի կոճղարմատին ավելացնել 2 բաժակ ջուր եւ եռացնել 15 րոպե՝ մարմանդ կրակի վրա: Եփուկը սառեցնել, քամել: Ընդունել 2 ճաշի գդալ՝ յուրաքանչյուր ժամը մեկ, օրվա ընթացքում:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
11.11.2017