Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգուդ կրակը (բանաստեղծություն)

Նոյեմբեր 12,2017 22:33

Այնքան զորեղ է հոգուդ կրակը,

Որ շուրջն առել է իր լավայի մեջ,

Մարդկանց այրում է սիրո հրաշքը,

Նրանց ջերմացնում որպես վառվող փեչ1:

Այն ջերմությունը, որ դու ես սփռել,

Արևն անզոր է այդչափ ջերմ բերել,

Մարդիկ չեն մրսում թևածող ցրտից,

Եվ սեր է ծորում ամենքի սրտից:

Սեր է ներարկում բյուր հոգիներին,

Ու շունչ հաղորդում մեռած սրտերին,

Արթնացնում քնից մարած հույսերը,

Եվ նորից վառում հանգած լույսերը…

Ինձ մեծ ուժ տվեց հոգուդ կրակը,

Թևեր պարգևեց ու հանեց երկինք,

Փորձեցի ապրել թռիչքի փառքը,

Ավաղ, զգացի լոկ անկման երկունք:

Նաև հույս տվեց հոգուդ կրակը,

Ես փորձ արեցի սիրտդ պատնեշել,

Ցնորքներ ձոնել, հոգիդ գրավել,

Ափսոս, ընդհատվեց այդ երազանքը:

Մոտենալ հոգուդ, դա մեծ ռիսկ է,

Նույնն է մոտենալ ծով հրաբխին,

Սպասելն՝ անհույս, մահվան օղակ է,

Նույնն է վստահել խժռող երախին:

Շոշափել հոգիդ, նույնն է արևից

Շագանակ հանել ու ձեռքդ այրել,

Իսկ սիրել հոգիդ, նույնն է շատ հեռվից

Ցատկել նրա մեջ, ինքնահրկիզվել:

Անհույս վիճակ է ու հոգու վակուում,

Փոթորիկներ են վխտում իմ հոգում,

Ինչպե՞ս դիմանալ այս դաժան ցավին,

Եվ հույսով պատել անհայտ գալիքին:

Հոգուդ կրակը այրում է հոգիս,

Խառնարան դարձնում այդ փխրուն դաշտը,

Ալեկոծում է ծովը վշտերիս,

Ու փոշիացնում եղած հավատը:

Դանդաղ մարում է հոգուս կրակը,

Շնչելը դառնում լրիվ անհնար,

Ունայն է ու սին այսպիսի կյանքը,

Չկա փրկության և ոչ մի հնար:

Ինչպե՞ս դարմանել այս ծանր վիշտը,

Որ չսասանվի ապրելու հույսը,

Գուցե հեռանա՞լ ու լքել դաշտը…

Եվ պատվով տանել փրկության լույսը:

Այս սուր վիճակից կա մի փրկություն.

Բացես նուրբ հոգիդ ու ներս թողնես ինձ…

Հոգիս կսփռի սեր ու ցնծություն,

Կյանքը կդառնա սիրո հետագիծ…

1.Փեչ-վառարան, ռուսերեն՝ печь

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սամվել says:

    Այդպիսի ՞փեչի՞ մեջ հարկավոր է մի ՞վեդրո՞* ջուր լցնել ու հանգցնել կրակը:

    *վեդրո՞- դույլ, ռուսերեն-Ведро.

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930