Սոչիում այսօր ավարտվում է սամբոյի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականն արդեն երեք մեդալ է նվաճել:
Մարզական սամբոյում Տիգրան Կիրակոսյանը 52 կգ քաշային կարգում ոսկե մեդալ է նվաճել, իսկ Մաքսիմ Մանուկյանը (57 կգ) եւ Արսեն Խանջյանը (100 կգ) դարձել են բրոնզե մրցանակակիր:
Աշխարհի առաջնությունն ավարտվում է այսօր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ սամբոյի միջազգային ֆեդերացիայի