Հայտնել ենք, որ այսօր` նոյեմբերի 12-ին, ադրբեջանական զինուժը տարբեր զենքերից գնդակոծել է Տավուշի մարզի Բարեկամավան գյուղը: Բարեկամավանի վարչական ղեկավար Ջոնիկ Միքայելյանը հայտնեց, որ ժամը 19-ից գյուղի գնդակոծությունը դադարել է:
Նա հեռախոսազրույցի ընթացքում ասաց, որ գյուղի շինություններին պատճառված վնասը վաղն առավոտյան պարզ կլինի եւ հավելեց, որ այդ պահին գնդակոծությունից հրաշքով կենդանի մնացած համագյուղացու կենացն են խմում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ