Երեկ՝ նոյեմբերի 11-ին` ժամը 15.30-ի սահմաններում, Դիլիջան-Իջեւան ավտոճանապարհին` Ճամբարակ տանող ճանապարհի խաչմերուկից մի քանի հարյուր մետր դեպի Իջեւան տարածքում նախրապանը նկատել է, որ թափառող շան երախում մարդկային ձեռքի նմանվող մսի կտոր է: Ահազանգով դեպքի վայր մեկնած ոստիկանները Աղստեւ գետի ափին, Հովք գյուղի վարչական տարածքում հայտնաբերել են 155 սմ հասակ ունեցող, մոտ 25-35 տարեկան կնոջ դիակ, որը եղել է առանց ձեռքերի, գազանների կողմից հոշոտված: Կնոջ հագին եղել է ջինսե տաբատ, սվիտեր, պիջակ: Նրա հագուկապից կարելի է ենթադրել, որ սոցիալապես վատթար վիճակում է եղել: Դիակը 2-3 օր վաղեմության է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Մեր տեղեկություններով` Դիլիջանի տարածաշրջանում կատարված հարցումների արդյունքներով՝ տարածաշրջանի բնակավայրերում անհայտ բացակայող կին ի հայտ չի եկել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ